Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Սրտային հանկարծամահություն

Ի՞նչ է սրտային հանկարծամահությունը։ Մասնագետներն այդպես են կոչում առաջին ախտանշաններն սկսվելուց հետո մեկ ժամվա ընթացքում վրա հասած մահը։ ԱՄՆ-ում տարեկան 325 հազար սրտային հանկարծամահություն է արձանագրվում։ Վիճակագրությունը գրեթե նույնն է նաեւ Ռուսաստանում։ Հայաստանում այսպիսի մահերի ճշգրիտ հաշվարկներ չեն տարվում։

 

Իսկ որո՞նք են հանկարծամահության իրական վտանգները։ Սրտի գործունեության կանգի հիմնական պատճառը արագասրտություններն են՝ այսպես կոչված, փորոքային տախիկարդիաները (85 տոկոս)։ Մնացած 15 տոկոսի պատճառը դանդաղասրտություններն են։

 

Սրտային հանկարծամահությունների 80 տոկոս դեպքերին նախորդում են սրտի իշեմիկ հիվանդությունները։ Սրտի կանգի պատճառները կարող են նաեւ ոչ սրտային լինել։ Ռիսկի գործոններն են ծխելը, թմրադեղերի օգտագործումը, նստակյաց, պասիվ կյանքով ապրելը, շաքարային դիաբետը, սրտամկանի ինֆարկտը եւ, հատկապես, կրկնակի ինֆարկտները։

 

Ինչպե՞ս պարզել եւ գնահատել սրտային հանկարծամահության վտանգը, ինչպիսի՞ հետազոտություններ կատարել, ինչպե՞ս բուժել. այս եւ խնդրին վերաբերող այլ հարցեր քննարկվեցին ապրիլի 10-ին Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի (ՀԱՍԿ) կազմակերպած սեմինարի ընթացքում։ Հիմնական բանախոսներն էին բժիշկներ Սմբատ Ջամալյանը եւ Լիանա Խաչատրյանը։ Սեմինարին մասնակցում էին սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ, թերապեւտներ, ուսանողներ՝ Երեւանից եւ մարզերից։ ՀԱՍԿ–ը նաեւ իր մշտական ունկնդիրներն ունի։

 

2002-ից սկսած սա 67-րդ սեմինարն էր։ Սրտային խնդիրներով հետաքրքրվող մոտ 500 մասնագետ են տարեկան մասնակցում տարբեր թեմաներով կազմակերպվող սեմինարներին, կլինիկական դեպքերի քննարկումներին, ունկնդրում Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված առաջատար մասնագետների դասախոսությունները։

 

–   Մեր հիմնական նպատակը մի կողմից Հայաստանի բժշկական հասարակության շրջանում մասնագիտական շփումների ընդլայնումն է, գործնական եւ կիրառական փորձի փոխանակումը, մյուս կողմից՝ ժամանակակից սրտաբանության ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության ապահովումը։ ՀԱՍԿ–ն իրականացնում է կրթական այլ ծրագրեր եւս՝ բժիշկների եւ շահառուների համար ձեռնարկներ է հրատարակում, մարզային բժիշկների եւ բուժքույրերի վերապատրաստումներ կազմակերպում,–ասում են կազմակերպիչները։

Հեղինակ. Ա. ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ